Saturday, 30 09 2023
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․
Ընդդեմ 250 միլիոնանոց Թուրքիայի․ Կորուստներ մրցակցի ճամբարում
Հայաստանի հավաքականը «ամուր ընկույզ» է դարձել. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիա
Մահ, կամ ազատությո՞ւն․ Անընդունելի օրակարգ Թուրքիայի դեմ խաղի շուրջ
Ռուսները ճնշե՞լ են Օգանեսյանին․ Հայ ֆուտբոլիստն ուրախ է, բայց․․․

Մունդիալ-2022․ Ցնցված Ֆրանսիան ու Պուտինի հեռախոսազանգը Արգենտինա

Ֆանտաստիկ խաղում հաղթելով Ֆրանսիայի ազգային հավաքականին Արգենտինան պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ճանաչվեց Մունդիալի լավագույն ֆուտբոլիստ։ Եզրափակիչ հանդիպումը նման էր թիրելլերի, որը ակամայից պետք է ունենար նաև պարտվող։ «Շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին այս աշխարհի առաջնությունում անցած ճանապարհի եւ մարտունակության համար: Դուք ցնցեցիք ազգին եւ ձեր երկրպագուներին ամբողջ աշխարհում: Շնորհավորում ենք Արգենտինային հաղթանակի համար»։Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով»,- խաղից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինս ներկա էր երեկվա հանդիպմանը, իսկ խաղից հետո քաջալերեր էր Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին։ Ի դեպ, Մակրոնն ասել է նաև, որ խնդրել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին մնալ թիմի ղեկին։ «Իհարկե, խնդրեցի Դիդիե Դեշամին շարունակել աշխատանքը։ Ես ուզում եմ, որ նա շարունակի։ Ասացի, որ նա պիտի մարսի իրավիճակը»,- ասել է Մակրոնը։ Ինչևէ Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի` «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն անհավանական ռեկորդ սահմանեց։ Նա 23 տարեկանում դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Երկու անընդմեջ եզրափակիչի մասնակցած Մբապեն խփել է 4 գոլ։

Նա գերազանցեց անգլիացի Ջեֆ Հյորսթի, ֆրանսիացի Զինեդին Զիդանի, բրազիլացիներ Վավայի եւ Պելեի ցուցանիշը՝ 3-ական գոլ։ Այսօր արդեն որ միայն մարզաշխարհը շնորհավորում է Լիոնել Մեսին փառահեղ նվաճման համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացի լեգենդը հայտարարել էր, որ Ֆրանսիայի դեմ հանդիպումը վերջինն է լինելու իր համար ազգային թիմի կազմում։ «Մեսին պետք է Արգենտինայի թիմի հետ լինի նաեւ հաջորդ աշխարհի առաջնությանը։ Եթե նա ցանկանում է, 10 համարի խաղաշապիկը միշտ կլինի նրանը»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին.«Զարմանալի է, որ ամեն ինչ այդպես եղավ: Ես շատ էի ցանկանում հաղթել։ Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, ես ունեի այդ զգացումը: Եկեք վայելենք հաղթանակը հիմա: Սա երկար սպասված գավաթն է, և ահա այն։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն։ Մենք պետք է շատ բանի միջով անցնեինք, բայց կարողացանք դա անել:Չեմ համբերում Արգենտինա վերադառնալուն. պատկերացնում եմ, թե ինչ խելագարություն կլինի այնտեղ»,- հայտարարել է Մեսին։ Արգենտինայի հավաքականին հաղթանակի կակապցությամբ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եզրափակիչ մրցավեճից րոպեներ անց Պուտինը զանգահարել է Արգենտինայի նախագահ Ֆերնանդեսին և ջերմորեն շնորհավորել։ Արգենտիացիներին շնորհավորել է նաև 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն։

«Այսօր ֆուտբոլը շարունակում է պատմել իր պատմությունը, ինչպես միշտ, ամենահետաքրքիր ձևով։ Մեսսին իր առաջին Աշխարհի առաջնությունը նվաճեց, քանի որ արժանի էր կարիերայի շնորհիվ: Իմ սիրելի ընկեր Մբապեն չորս գոլ է խփել մրցաշարի եզրափակիչներում։ Ինչպիսի նվեր էր այս տեսարանը դիտելը մեր սպորտի ապագայի համար: Եվ ես չէի կարող չշնորհավորել Մարոկկոյին անհավանական արշավի կապակցությամբ: Հիանալի է տեսնել, որ Աֆրիկան փայլում է: Շնորհավոր Արգենտինա: Իհարկե, Դիեգոն (Մարադոնան) հիմա ժպտում է»,- սոցցանցերի իր էջերում գրել է բրազիլացի լեգենդը։

Ինչևէ Արգենտինայի ազգային հավաքականը 3-րդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Լատւնական Ամերիկան ներկայացնող հավաքականը աշխարհի չեմպիոն էր հռչակվել նաև 1978 ր 1986 թվականներին։ Ֆրանսիան՝ աշխարհի չեմպիոն է դարձել 1998 և 2018 թվականներին։ 2006 և 2022 թվականներին ֆանսիացիները դարձել են աշխարհի փոխչեմպիոն։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում