
Արդեն 8-րդ օրն է, ինչ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Թվիթերում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցրտին մնացել են ճանապարհներին, ընտանիքները հայտնվել են շրջափակման հակառակ կողմերում։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և բուժսպասարկումից»,- գրել է նա։