Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է իրանական Shahed կամիկաձե դրոնների գրոհների մի քանի ալիքների։ Այդ մասին հայտարարել են Կիևի քաղաքային ռազմական վարչակազմում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիևի օդային տարածքում գրանցվել է ավելի քան 20 թշնամական ԱԹՍ, ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մոտ 15-ին։
Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ։