
Կայացավ ԱԱ-2022-ի եզրափակիչը։
Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։ Մեսսիի Դի Մարիայի գոլերից հետո դուբլ է ձևակերպել Մբապեն։ Լրացուցիչ ժամանակում Մեսսին առաջ է մղել արգենտինացիներին, իսկ Մբապեն հստակ է իրացրել 11-մետրանոցը՝ ձևակերպել հեթ-տրիկ։
11-մետրանոցների հարվածաշարում արգենտինացիները հաղթեցին 4։2 հաշվով։