Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Սուրբ Գայանե վանքում Գարեգին Բ-ն խաղաղության և զորակցության աղոթք է արել հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։ 

Հընթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․ «Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի:

Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»:

Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշեց․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։ 

Վեհափառ Հայարապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին:

Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն ասաց․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»: 

Նորին Սրբությունը հորդորով դիմեց նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․ «Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։

Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։

Նորին Սրբությունը մաղթեց, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Կատարուեց խաղաղութեան եւ զօրակցութեան աղօթք յանուն ԱրցախիԴեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանէ վանքում հաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց խաղաղութեան եւ զօրակցութեան աղօթք յանուն Արցախի: 
Հնթացս արարողութեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը եւ ներկայ հաւատացեալ ժողովուրդն աղօթք վերառաքեցին առ Աստուած Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղութեան եւ համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կեանքի համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը յղեց արցախցիներին եւ համայն հայութեանը` ի մասնաւորի ընդգծելով․ «Այս օրերին վերստին վրդովուած ու մտահոգ սրտերով ամէնքիս հայեացքները ուղղուած են դէպի հայոց Արցախ աշխարհը: Արդէն եօթ օր Ադրբեջանի իշխանութիւնները ակնյայտ սադրիչ գործողութիւններով եւ կեղծ պատճառաբանութիւններով փակ են պահում Արցախի` Հայաստանի եւ աշխարհի հետ կապի միակ ճանապարհը` մատնելով արցախցիներին հումանիտար աղէտի:

Արգելափակուած 120․000 արցախցի մեր քոյրեր ու եղբայրներ զրկուած են ազատ տեղաշարժի հնարաւորութիւնից, բազմաթիւ հիւանդներ` անհրաժեշտ բուժօգնութիւնից, Արցախի հանրապետութիւնը` կենսական մատակարարումներից»:

Նորին Սրբութիւնը, անդրադառնալով ողբերգական այս իրողութիւններին, նշեց․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երեւակայել, որ մարդուն եւ նրա արժանապատիւ ու ազատ կեանքը բարձրագոյն արժէք հռչակած ներկայ աշխարհում հնարաւոր է, որ տեղ գտնեն եւ հանդուրժուեն հակամարդկային նմանօրինակ դրսեւորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»: 

Վեհափառ Հայարապետը, նկատելով, որ միայն դատապարտութեան խօսքերը բաւարար չեն զսպելու Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումները եւ կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծեց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպէսզի միջազգային հանրութիւնը, բարեկամ պետութիւնները, քրիստոնէական քոյր Եկեղեցիները, միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպութիւնները հնարաւոր աջակցութիւն ու զօրակցութիւն ապահովեն Արցախին եւ Արցախի հայ ժողովրդի զաւակներին:

Դիմելով արցախցիներին` Հայոց Հայրապետն ասաց․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղօթքներն ու զօրակցութիւնն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ եւ անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մէջ ազգս հայոց միասնական է: Շարունակէք մնալ աննկուն, հաւատով ամուր եւ ապրէք ամենօրեայ մեծ եւ փոքր յաղթանակների լաւատեսութեամբ: Արիաբար պիտի դիմակայէնք մեզ պատուհասած բոլոր արհաւիրքները, որպէսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայութիւններով, պատմական շէներով ու բազմադարեայ սրբավայրերով»: 

Նորին Սրբութիւնը յորդորով դիմեց նաեւ Հայաստանում եւ սփիւռքում ապրող հայորդիներին․ «Արցախը եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը մեր ժողովրդի արժանապատուութեան հարցն է: Այն արժանապատուութեան հարցն է իւրաքանչիւր հայի, ուր էլ որ նա ապրի` Հայաստանում, թէ սփիւռքում: Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամէն մէկիս ուշադրութեան եւ աջակցութեան: Արցախահայութեան հիմնախնդիրների կարգաւորումը անսակարկ առաջնահերթութիւն է եւ չի կարող փոխարինուել որեւէ այլ մտահոգութեամբ: Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը` նոյնական, իսկ Արցախի անվտանգութիւնը անքակտելիօրէն կապուած է Հայաստանի անվտանգութեանը:

Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին` թօթափել անտարբերութեան ցանկացած դրսեւորում, լինել առաւել վճռական ու գործուն` միահամուռ ջանքերով ու պատասխանատուութեամբ հետամուտ լինելու եւ աջակցելու արցախահայութեան իրաւունքների, Արցախի ազատ ու անկախ կեանքի պաշտպանութեանը: Սա ազգային մեր ինքնութեան պահպանութեան պայքար է»:

Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում եւ Արցախում հաստատուի յարատեւ արժանապատիւ խաղաղութիւն` ի բարօրութիւն սրբազան մեր հայրենիքի եւ աստուածասէր ժողովրդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում