Sunday, 01 10 2023
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է

Բաքվին Երևանի և Ստեփանակերտի հետ ուղիղ խոսակցության «բերելու» ճանապարհը

Հայաստանի և Ադրրբեջանի միջև ուղիղ բանակցությունն է իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ճանապարհը: Այդ միտքը արտահայտում են ամերիկացի դիվանագետները, որոնք խոսում են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին աջակցության պատրաստակամության մասին: Միտքը հնարավոր է հաճախ լսել նաև քաղաքական, հասարակական, փորձագիտական հանրույթի շրջանակում: Այստեղ հարկ է փոքր ինչ զանազանել իրողությունները: Տեսականում իհարկե ցանկացած կոնֆլիկտի կարգավորման լավագույն ձևաչափը կոնֆլիկտող կողմերի ուղիղ խոսակցությունն է: Այս պարագայում իհարկե պետք է նախ արձանագրել, որ կողմերն ըստ էության երեքն են՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ:

Հետևաբար, ուղիղ խոսակցության ձևաչափերը կարող են լինել երկուսը՝ Բաքու-Ստեփանակերտ և Երևան-Բաքու: Եթե չկա դրանցից մեկը, չի կարող լինել մյուսը: Պաշտոնական Երևանն օրինակ հայտարարում է, որ Վաշինգտոնում քննարկում է եղել Բաքու-Ստեփանակերտ խոսակցության մասին, թեև պաշտոնական Բաքուն հերքում է դա: Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ կա փաստական արձանագրություն: Հատկապես Հայաստանի ընդդիմադիր շրջանակները դրանից հետո հարց ձևակերպեցին, թե ով է ի վերջո թաքցնում ճշմարտությունը կամ պարզապես ստում՝ Երևա՞նը, որ ասում է, թե Վաշինգտոնում եղել է ապացուցելի քննարկում այդ թեմայով, թե՞ Բաքուն, որ հերքում է այդպիսի քննարկում ունենալը: Շատերի համար կհնչի զարմանալի, սակայն հնարավոր է, որ նրանցից ոչ մեկն էլ չեն ստում կամ թաքցնում ճշմարտությունը: Ի վերջո, մենք կարող ենք առաջ քաշել որևէ հարց, իսկ դիմացինը՝ մերժի դրա շուրջ հետագա ծավալումը:

Կստացվի, որ մենք բացել ենք քննարկում, իսկ նրանք՝ հրաժարվել ծավալումից: Այսինքն, տեսականում հնարավոր է, որ երկուսն էլ գոնե այս փուլում լինեն իրավացի: Ըստ այդմ, շատ կարևոր է, թե ինչպիսին է շարունակությունը, այսինքն, կլինի՞ թեմայի ապացուցված շարունակություն, թե՞ ոչ: Բայց, դրա համար պետք է հենց «երրորդ կողմ», որովհետև առանց դրա Ադրբեջանը չունի հայկական կողմի կամ կողմերի հետ խոսելու որևէ մոտիվացիա, քանի որ բացակայում է դրա կարևոր հիմքը՝ ուժերի հավասարակշռությունը: Քանի դեռ Բաքուն տեսնում է հավասարակշռության մեծ խախտվածություն իր օգտին, երբեք չի դրսևորի Ստեփանակերտի ու Երևանի հետ խոսելու պատրաստակամություն: Հետևաբար, տեսականում գեղեցիկ հնչող միտքը, որ միակ ճշիտ և հեռանկար ունեցող տարբերակը հակամարտող կողմերի միջև ուղիղ խոսակցությունն է, գործնականում անիրատեսական տարբերակ է, այսպես ասած օբյեկտիվ հիմքից կտրված: Երբ այդ մասին խոսում է օրինակ Միացյալ Նահանգները, հասկանալի է, որ նրանք չունեն տեսական տարբերակի հանդեպ պատրանք, այլ ունեն շահեր, որոնց թվում է գործընթացը ՌԴ մոդերատորությունից վերցնելը, Ռուսաստանին երկրորդ շարք կամ գործընթացից ու ռեգիոնից դուրս մղելը, ըստ այդմ գործում են «ուղիղ բանակցության» հասնելու նշանաբանի ներքո, իրականում լինելով «չբարձրրաձայնված» երրորդ կողմ-միջնորդ: Երբ ուղիղ խոսակցության «մոգական» ազդեցության մասին քննարկում կամ «դիսկուրս» է ծավալվում Հայաստանում, ապա դա արդեն առաջացնում է «դիսկուրսի» մասնակիցների քաղաքական համարժեքության հարց: Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանին թե Ստեփանակերտի, թե Երևանի հետ ուղիղ խոսակցության՝ իրապես ուղիղ խոսակցության բերելու ճանապարհը անցնում է նախ այն դերակատարների հետ ուղիղ խոսակցության հասնելու արդյունավետ, իրապես գործնական «հանգրվաններով», որոնք Կովկասը դիտարկում են կենսական շահերի գոտի, իսկ հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ դրանց իրացման գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում