
2022 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 61 թափուր հաստիք կա։ Տեղեկությունը Radar Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գերատեսչությունից։
ԲՏԱ նախարարությունից նաև տեղեկացրել են, որ 2018թ․ հունիս 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի N 706-Ա որոշմամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաստիքային միավորների թիվը սահմանված է 198։