Ռուսական կողմը թույլ է տվել ադրբեջանցիներին հավաք անցկացնել Լաչինի միջանցքում, որը դարձավ հիմք, որ ՄԱԿ-ին հնչեցվի պահանջ՝ մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Ղուկասյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը անօրինական է ու ռուս խաղաղապահները կարող էին ցրել այդ հավաքը․ «Ռուս խաղաղապահները կարող էին կանխել Լաչինի միջանցքի արգելափակումը: Լաչինի միջանցքը էքստերիտորիալ տարածք է․ դա հատուկ պահպանվող օբյեկտ է»: