
Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:
«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց Ավանեսյանը:
Նա կոչ է անում լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց: