Thursday, 08 06 2023
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը
16:30
Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել
Ծեծկռտուքի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել
16:26
Եղանակը աշխարհում – Հունիս 9, 2023
Վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթը Սոչիում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Այդ կոչը պետականությանն ուղղված տեռորիստական սպառնալիք է

Արցախը պաստառ չէ, այլ կենդանի, ապրող օրգանիզմ

Կողմերը արձանագրել են, որ Արցախը համայն հայության համար պետք է լինի միասնության գաղափար: Սա մի հատված է խորհրդարանական ընդդիմության Հայաստան խմբակցության և Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հանդիպումից: Արցախը մոտ երեք տասնամյակ ներկայացվել է որպես միասնության գաղափար, այն շրջանում, երբ Հայաստան խմբակցությունը ներկայացնող ուժերը ոչ թե ընդդիմություն էին, այլ իշխանություն, Հայաստանում կառավարող համակարգի մաս:

Արցախը ներկայացվել է իբրև միասնության գաղափար, այդ կերպ վերածվելով մի մեծ «պաստառի», որի ներքո իր կենսագործունեությունն է ծավալել այդ կառավարող համակարգը, գործնականում խորացնելով հայկական պետականության ճգնաժամը, այդ թվում նաև Արցախի խնդրում: Արցախը առավելապես «փաթաթելով» հռչակագրերով ու ռազմա-հայրենասիրական կարգախոսներով, կառավարող համակարգը պարզապես ծածկել է այն, ինչ կատարվել է այդ պաստառի հետևում: Իսկ պաստառի հետևում կատարվել է այն, որ համակարգը պահպանելու, դրա կառավարող կարգավիճակը մշտապես ապահովելու համար մսխվել է թե Հայաստանի, թե Արցախի հանրային ու պետական ռեսուրսը, դրա հետևանքով արձանագրելով դիմադրունակության անկում, որն իր հետևանքն է թողել նաև արտաքին դիվանագիտական կարողությունների և դիրքերի վրա:

Արցախը «գաղափար» չէ, Արցախը ապրող, կենդանի օրգանիզմ է, որը պահանջում է ոչ թե պաստառներ, ոչ թե ռազմա-հայրենասիրական կարգախոսներ, քնարական զեղումներ, այլ շատ կոնկրետ ու առարկայական գործողություններ, որոնք կապահովեն հասարակական համերաշխություն, ներքին վստահություն, հասարակական-քաղաքական համակեցության արդիական միջավայր ու որակներ, քաղաքական մրցակցային համակարգ: Այդ միջավայրն էլ կձևավորի գաղափարներ, որոնք թույլ կտան առաջ մղել Արցախի իրավունքների և անվտանգության հարցերը, պաշտպանել դրանք այն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, որ կա թե Արցախի, թե Հայաստանի շուրջ, թե աշխարհում ընդհանրապես:

Երբ չի եղել այդ ամենը, գաղափար հռչակվել է Արցախը, ինչի հետևանքով պարզապես կամ նենգափոխվել են իրողություններ, կամ ծածկվել է իրողությունների նենգափոխմման պատկերը, որ եղել է անորակ կառավարման հետևանք՝ թե Հայաստանում, թե Արցախում: Եթե երկու տասնամյակ և ավելի, Արցախը ոչ թե դիտվեր գաղափար, այլ կենդանի օրգանիզմ, ապա դրանից բխող քաղաքականությունը անհրաժեշտաբար կունենար այլ որակ, հետևաբար նաև բոլորոգին այլ արդյունք՝ ծանր հետևանքի փոխարեն: Սակայն, դա արդեն չէր ապահովի բիզնես-իշխանություն սերտաճման և քրեական բարքերի վրա հիմնված կառավարող համակարգի անսասանություն, և ձևավորում ինքնին: Մինչդեռ, գերական, առնվազն ենթագիտակցական մակարդակում, եղել է այդպիսի համակարգն ու իշխանության, դրանից բխող բարիքների հարատևությունը, այլ ոչ թե Արցախի ճանաչումը որպես կենդանի օրգանիզմ, ոչ թե հայրենասիրական պաստառ: Եթե այսօր էլ շարունակվի Արցախը լոկ հայրենասիրական պաստառ դիտելու համընդհանուր գործողությունը, դրա հետևանքը առաջինը զգալու է Արցախ կենդանի օրգանիզմը: Պետք է վերտ տալ Արցախի ռազմա-հայրենասիրական պաստառապատմանն ու անցնել մարդկային բարեխիղճ, պարկեշտ և մասնագիտական կառավարման կամ դրան իրապես օժանդակելու գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում