Sunday, 01 10 2023
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ

Ռուսաստանի հայերի միության մենաշնորհը արդեն չկա, մնացածները փորձում են ձևավորվել, ընդհանուր կարծիք արտահայտել

8-րդ օրն է՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Հատկապես պասիվ է Ռուսաստանի հայկական համայնքը: «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ: Նրա խոսքով՝ եթե դա իրականում խաղաղապահների իրավասության տարածքն է, իրենք պետք է ապահովեն այդ տարածքի անվտանգությունը, իսկ եթե ոչ, այդ հարցը պետք է բարձրացվի միջազգային կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ կոչեցյալ կազմակերպությունում:

«Դա է կարծես տարածաշրջանի հիմնական ռազմական միությունը: Հակառակ դեպքում Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի, քանի որ սա հումանիտար խնդիր է դառնում: Սա բացարձակ ընդունելի չէ, քանի որ կտրվում են ընտանիքների կապերը, բարեկամների կապերը: Այս դեպքում Արցախն էլ պետք է դիրքորոշում արտահայտի միջազգային հարթակներում: Այդպիսի դատական ատյան չկա, որ նման հարցեր քննի, բայց պետք է լինեն միջպետական հարթակներ բանակցությունների, որովհետև եթե չլինեն բանակցություններ, ընդհանրապես լավ չի լինի, քանի որ Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ընդհարումների»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետներին, որ այս հարցում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի պայմանավորվածություն կա, դրա համար էլ ռուս խաղաղապահները չեն շտապում բացել միջանցքը, Կիրակոսյանն ասաց. «Ես փաստաբան եմ և քաղաքական հարցերին չեմ կարող պատասխանել: Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածություններ կան միջպետական մակարդակներում: Փաստացի Ռուսաստանը չի կարողանում լինել անշահախնդիր միջնորդի դերում, իսկ խաղաղապահը պետք է լինի հենց այդ դերում, որ թույլ չտա ընդհարումներ և երկու կողմերին էլ միանման վերաբերմունք ցուցաբերի: Եթե դա չի ստացվում, դա արդեն խաղաղապահություն չէ, պետք է ուղղակի կոչ անել Ռուսաստանին, որ նա խաղաղապահի առաքելությունը վերականգնի ու պաշտպանի: Եթե նա չի կարողանում, Հայաստանը պետք է այլ ելք գտնի, միգուցե դիմի այլ ուժերի, որպեսզի իրադրությունը գնալով չսրվի: Հիմա այնքան լարված խնդիրներ կան, իսկ մենք էլ պատրաստ չենք լուրջ ընդհարումների: Գուցե իմաստ ունի դիմել Սփյուռքին, միգուցե սփյուռքահայությունն ինչ-որ ձևով կարողանա դիրքորոշում արտահայտել իրենց երկրների կառավարությունների նկատմամբ:

Հարցին՝ այստեղ ամենամեծ անելիքն արդյո՞ք չունի հենց Ռուսաստանի հայ համայնքը, մասնավորապես Ռուսաստանի հայերի միությունը, Կիրակոսյանը նշեց, որ եթե խոսքը Ռուսաստանի մասին է, այստեղ տարբեր համայնքային կառույցներ կան, որ պետք է արտահայտվեն: Լավ կլիներ, որ խոշորագույն կառույցը արտահայտվեր, բայց նա ինքն իր մեջ է այդ որոշումները կայացնում և չի համաձայնեցնում այստեղ մնացած հայկական կառույցների հետ:

«Չկա այստեղ միասնական համայնքային հարթակ, որտեղ բոլոր կառույցները միասին կարող են արտահայտվել և միասնական որոշում ընդունել: Բոլոր կառույցներն այստեղ իրար մեջ ընդհարումների մեջ են, չկա համերաշխություն:

Ռուսաստանի հայերի միության մենաշնորհը արդեն չկա, մնացածները փորձում են ձևավորվել, ընդհանուր կարծիք արտահայտել, բայց նրանք չունեն ոչ մի աջակցություն պետության կողմից: Եվ քանի որ չկա միասնական ձևավորված դիրքորոշում, Ռուսաստանն ինքն է այդ դիրքորոշումը որոշում, քանի որ ոչ մեկը նրան չի հուշում կամ խնդրում՝ ինչպես անել, ինչպես չանել, ինչն է ճիշտ, ինչը սխալ: Այնպես որ մեր այստեղի համայնքային կառույցների մեղքի լուման էլ կա այդ ամենում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում