Tuesday, 26 09 2023
17:24
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 27, 2023
ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ
ԼՂ-ից ժամանող յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ. Տիգրան Խաչատրյան
Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2500 անձի ապահովել է կեցավայրով
ԼՂ-ում սեպտեմբերի 25-ի որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի
ԼՂ-ում ծավալած ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական բանակը շուրջ 200 զոհ է տվել
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
Բայդենի նամակը կարևոր մեսիջներ է պարունակում, այս շանսը չպետք է բաց թողնել
16:45
ԵՄ-ն 5 միլիոն եվրո է հատկացնում փախստականների հումանիտար կարիքների ապահովման համար
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով

ԱՄՆ Սենատը հաստատել է 858 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը` 858 մլրդ դոլարի չափով, ինչը 45 միլիարդով ավելի է այն գումարից, որ նախագահ Ջո Բայդենը պահանջել էր տարվա սկզբին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությանը:

«Ազգային պաշտպանության լիազորման ակտին» կողմ է քվեարկել 83 օրենսդիր, դեմ՝ 11-ը։ Ավելի վաղ այս նախագիծը հավանության էր արժանացել նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այժմ պաշտպանական բյուջեի նախագիծը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը. Բայդենի ստորագրությունից հետո այն օրենքի ուժ կստանա:

Օրինագիծը նախատեսում է 858 մլրդ դոլարի ռազմական ծախսեր, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձի բարձրացում 4.6%-ով, զենքերի, նավերի և ինքնաթիռների ձեռքբերում: Փաստաթղթով նախատեսվում է անվտանգության ոլորտում աջակցություն հատկացնել Ուկրաինային առնվազն 800 միլիոն դոլարի չափով: Իսկ Թայվանին ամերիկացի օրենսդիրները մտադիր են 5 տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել:

The Hill պարբերականն իր հերթին հայտնում է, որ փաստաթուղթը 6 միլիարդ դոլար հատկացնում է Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնության համար, որն ուղղված է Ռուսաստանի զսպմանը:

Փաստաթուղթը նախատեսում է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության արգելքի երկարաձգում 5 տարով: Բացի այդ, դրանում նշվում է, որ Վաշինգտոնը ձգտելու է հասնել այն բանին, որ Ռուսաստանը հեռացվի մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Մեծ 20-յակից:

2022 ֆինանսական տարվա ԱՄՆ պաշտպանական բյուջեն կազմել է 778 միլիարդ դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում