Tuesday, 26 09 2023
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները. Փաուերը՝ Կոռնիձորում
Ուղիղ. Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջանցքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև

Ազգ-բանակի հայկական մակերեսն «ընդդեմ» մասնագիտական խորության

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի հանրային շրջանակների մի զգալի մաս սկսեց հաճախակի, գրեթե ամենօրյա ռեժիմով խոսել կամ առնվազն «պտտվել» ազգ-բանակ թեմայի կամ օրակարգի շուրջ: Ծանր պատերազմից և ռազմական պարտությունից հետո դա իհարկե օրինաչափ և հասկանալի, սպասելի երևույթ է, թեև իհարկե այդ իմաստով գուցե արժեր օրակարգին համարժեք գործել դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, երբ այն ժամանակ գործող իշխանությունն ինքը հրապարակ բերեց ազգ-բանակ օրակարգը: Դրա հանդեմ հանրային արձագանքը ցավոք սրտի մերժողական էր, և ավելին՝ այդ կոնցեպտը սկսեց նույնացվել իշխանության քաղաքական խնդիրների ու նպատակների հետ և անգամ թիրախավորվել այդ համատեքստում: Այն, որ այդ ժամանակ գործող իշխանությունը թեման օրակարգ էր բերել գուցե նաև իր անմիջական քաղաքական կոնյուկտուրային հաշվարկներից ելնելով, այն, որ հնարավոր է հենց դա էլ գերակշռող մոտիվն էր, ոչ միայն հնարավոր է, այլ գուցե հենց այդպես էլ կար, այստեղ չեմ փորձել վիճել և չեմ էլ փորձի, քանի որ թե նախկին կառավարող համակարգի և մինչ 2018 թվականի քաղաքական իշխանության և թե ներկայիս քաղաքական իշխանության անմիջական մոտիվներ ինձ հայտնի չեն եղել և չեն, ըստ այդմ կարող եմ այդ առնչությամբ անել միայն անձնական դիտարկումներ: Բայց, ամբողջ հարցն այն է, ու դրա մասին խոսել եմ հենց 2016-ից հետո առաջ բերված կոնցեպտի առնչությամբ տարբեր քննարկումներում և հոդվածներում, որ անկախ իշխանության քաղաքական կամ խմբային մոտիվներից, առկա քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի համար ուղղակի հրամայական է դարձնում ազգ-բանակ տրամաբանությամբ համակեցությունը, ընդ որում նաև մի շարք սոցիալ-հոգեբանական խնդիրներից ելնելով: Ընդ որում, նաև միանգամայն պարզորոշ նշել եմ բազմիցս, որ ազգ-բանակ, ամենևին չի նշանակում ազգ-զինվորական, կամ ազգ-ավտոմատավոր: Ի դեպ, այսօր խոսակցությունների կամ գործողությունների զգալի մասում ևս կա այդ թյուրըմբռնումը, համարելով, թե ազգ-բանակի արդյունավետությունն ուղիղ համեմատական է հանրության «ավտոմատավորների» կամ կրակել իմացողների թվին:

Վատ չէ, երբ բարդ պայմաններում ապրելու և զարգանալու հրամայական ունեցող հանրության մեջ մարդիկ տիրապետեն զենքին՝ ինքնապաշտպանության համար, բայց պետական անվտանգությունն ու դրա անհրաժեշտությունից բխող ազգ-բանակ կոնցեպտը հազիվ թե համարժեք է նույնացնել այդ «վիճակագրությանը» և չափել դրանով: Ազգ-բանակը թերևս շատ ավելի խորքային երևույթ է և այն գործնականում ոչ թե քաղաքացիական կյանքն ու համակեցությունը զինվորականի, «կազարմայի» ռեժիմի բերելն է, այլ հակառակը՝ քաղաքացիական և զինվորական կյանքի համադրելիության ու ներդաշնակության միջավայր ձևավորելը, երբ ըստ անհրաժեշտության կլինի «փոխօգնության» արդյունավետ ինսստիտուցիոնալ մեխանիզմ և հարկ եղած դեպքում պաշտպանության համապետական կառուցումը չի վարվի «տնայնագործական» տրամաբանությամբ: Ըստ այդմ, հայեցակարգը, գաղափարը Հայաստանում ունի իրապես խորքային, ընդհուպ մասնագիտացված բազմազանությամբ հագեցած խորությամբ քննարկումների կարիք: Ի վերջո, հայեցակարգն ինքնին ունենալով ընդհանուր բնորոշում, այդուհանդերձ կարող է ունենալ կառուցվածքի, փոխհարաբերությունների տրամաբանության, բնույթի տարբեր կառուցվածք և բովանդակություն, «ճարտարապետական» տարբեր նախագծեր՝ ինչպես կառուցել այն, ո՞րն է, որ Հայաստանի հանրությանը կլինի համահունչ՝ ելնելով թե մեր նոր ու հին պատմության հետագծերի վերլուծությունից, թե առկա սոցիալ-հոգեբանական միջավայրից, թե սփյուռքյան գործոնից, թե աշխարհաքաղաքական միջավայրից, թե տնտեսության կառուցվածքից, հանրության կրթվածության աստիճանից, և բազմաթիվ այլ գործոններից: Ազգ-բանակը պետք չէ թե բարձրացնել փողոցում տեղադրված մեծ բիլբորդի մակարդակի, թե իջեցնել ֆեյսբուքյան գրառման կամ յություբյան հարցազրույցի մակարդակի: Այն խոշոր հաշվով կարող է արդյունավետ և էֆեկտիիվ լինել միայն գիտական խորության վրա իջեցնելու, ըստ այդմ մասնագիտական բարձրության դաշտ բերելու պարագայում: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմական մասնագիտություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում