Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Դանակահարություն` Արմավիրում. 18-ամյա 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։ Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։

Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում