Հանրահավաքի նպատակը այն է, որ աշխարհին ցույց տանք Ադրբեջանի սուտը, որ Արցախում ապրում է ոչ թե 30 հազար, այլ 120 հազար բնակիչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախցի հասարակական քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է հենց Արևմուտքի ճնշումով․ «Սա էթնիկ զտումների սկիզբ է․ մեր գործն այն է, որ պահանջենք ցիվիլ աշխարհից երկակի ստանդարտներ չլինեն: Պետք է պահանջենք, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությունով երրորդ կողմը կատարի պարտավորությունները:
Պետրոսյանը հույս ունի, որ ՄԻԵԴ միջանկյալ միջոցի կիրառմամբ Լաչինի միջանցքը կբացվի: