Մենք ենք մեղավոր, որ կորցրել ենք հնարավորությունները, հստակ ծրագիր չունենք, կռվանները չենք օգտագործում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շվեյցարիա -Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը լավ խաղում է, իսկ Հայաստանը չունի տեսլական Շահինյանը կարծում է, որ կան որակով գործոններ, որոնց պետք է միասնական աշխատել․ «ՀՀ ԱԳՆ ներկայությունը ՄԱԿ ԱԽ նիստին կարևոր հետևանքներ ունեցավ և կունենա: ՄԻԵԴ հայցերը կունենան արդյունքներ: Արցախում գազի մատակարարման վերականգնումը օդից չի իջել»: Շահինյանը կարծում է, որ եթե չունենանք տեսլական, դատապարտված ենք ձախողման: