Իմիջ ունենում են ոչ միայն մարդիկ, այլ նաև քաղաքները: Այսօր դրանք ոչ նյութական, բայց շատ կարևոր ռազմավարական ռեսուրս է, մրցակցային առավելություն է, որը թույլ է տալիս քաղաքը գրավիչ դարձնել ոչ միայն տեղաբնակների այլև զբոսաշրջիկների համար: Ինչ իմիջ ունի այսօր մեր քաղաքը, հատկապես երբ դրան նայում ես օտարերկրացիների սոցիալական հարթակներում կիսված տպավորությունների պրիզմայով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ճարտարապետ/Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ: