«Մարտական եղբայրությունը» մեկնարկում է մարտական պարապմունքների և գաղափարական դասընթացների ծրագիր։
Պարապմունքներին և դասընթացներին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած, համապատասխան հայտ ներկայացրած և նախնական ծանոթանացման զրույց անցած Հայաստանի քաղաքացիները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Հովսեփ Ղազարյանի և Գոռ Աստարյանի հետ:
Վերջիններս կարծում են, որ իշխանությունը նպատակ ունի բարեփոխել բանակը, բայց կա համակարգային դիմադրություն: