Tuesday, 26 09 2023
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Էրդողանը Հայաստանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը»
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջացքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև
Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
13:30
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 26, 2023
13:15
Ռուսաստանը փորձում է հակագրոհել Բախմուտում
Մոլորություն է, թե այդպես փակվելու է ադրբեջանական այդ թեման
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները
88-ից մինչև էսօր մենք փախնում ենք. տեղահանված արցախցիները դեռ հետ գնալու հույս ունեն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
ԼՂ-ից տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան. նախարարություն
Հռոմի ստատուտի վավերացումը նոր դուռ է բացում անպատժելիության դեմ պայքարում
Ստեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ Լապշին

Հայաստանին քարշ են տալիս «3+3», իսկ Թեհրանն ու Թբիլիսին լուռ մնացին 120 հազար հայության շրջափակման հարցում

Ադրբեջանցիների կողմից մի քանի օր Լաչինի միջանցքը փակ պահելու հարցն արժանացավ արևմտյան մի շարք երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ուշադրությանը։ «Բնապահպանական»  ակցիաներ իրականացնելու պատճառաբանությամբ ճանապարհը փակած ադրբեջանցիներին բնականոն երթևեկությունը վերականգնելու կոչով  հանդես եկան Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Կիպրոսը, Հունաստանը։  Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով արձագանքեց միայն մի քանի օր անց։ Եվ տպավորություն է, որ եթե չլիներ Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգի հանգամանքը, Մոսկվան այդպես էլ չէր արձագանքի իր պատասխանատվության գոտում տեղի ունեցող իրադարձություններին։

Առավել ուշագրավ է սակայն, Հայաստանի այսպես կոչված բարեկամ-հարևանների լռությունը։ Երբ Հայաստանին քաշ են տալիս «3+3» ձևաչափ, պատճառաբանում են,  որ ոչինչ, որ այս ձևաչափում են Ադրբեջանն ու Թուրքիան, չէ՞ որ Հայաստանի բարեկամ-հարևաններն էլ են այստեղ՝ Իրանն ու Վրաստանը։ Եվ եթե այս փուլում Թբիլիսին մերժում է ձևաչափում մասնակցություն ունենալ, վաղ թե ուշ կհամաձայնի ու դուրս չի մնա տարածաշրջանային նախագծերից։

Հիմա ադրբեջանցի «ակտիվիստները» փակում են Լաչինի միջանցքը, 120 հազար հայության փաստացի գերության մեջ պահում, ձմեռվա կեսին զրկում գազամատակարարումից, իսկ Հայաստան  «բարեկամ-հարևանները» լուռ են։ Եվ այստեղ ամենևին էլ կապ չունի, որ խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Արցախի մասին է, ի վերջո խոսքը մարդկային կյանքերի մասին է, էթնիկ հայերի գոյության խնդիրն է։

Փորձագետ Արբակ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց՝ «անողնաշար-կիսաֆաբրիկատ» Վրաստանից ավելին սպասել պետք չէր. «Եվ երբ պետությունն անողնաշար է՝ ամենավատ բանն է։ Սաակաշվիլուն հանելու համար, առևտրականին բերեցին Վրաստան, իսկ այդ նույն Իվանիշվիլին այդ միլիարդները թալանել էր Ռուսաստանից։ Սաակաշվիլուն չեզոքացնելու համար ամեն ինչի գնացին, ի՞նչ էիք սպասում։  Այսօր այդ անողնաշարը չի իմանում՝ ում ծախվի, դուք սպասում եք Հայաստանի ողբերգությա՞նն արձագանքեն»։

Արբակ Խաչատրյանն ընդգծեց՝ Վրաստանն ի տարբերություն Հայաստանի, ունի հզոր  ճանապարհներ, Սև ծով, սահման Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի հետ, բայց չի կարողանում  գոնե մի պահ ինքնուրույն լինել.«Ես այս հարցը բազմիցս բարձրացրել եմ։ Երկու հարևան երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը   մի գնացքի գիծ չեն կարում քաշեն, համագործակցությունը զրոյական մակարդակի վրա է՝ ինչքան էլ բարձրագոչ հայտարարություններև անեն։ Այդ երկրի հետ անհնար  է հաստատուն հարաբերություններ հաստատել,ուր մնաց թե սպասել, որ բարեկամական դիրքորոշում հայտնեն։ Ինձ համար շատ ցավալի է, որ երկու քրիստոնյա  երկրներ ահա այս մակարդակի հարաբերություններ ունեն, նույնիսկ մարդասիրական հայտարարություններ չեն հնչում՝ դեռ քաղաքականությունը մի կողմ»։․

Ինչ վերաբերում է Իրանին, ապա  ըստ Արբակ Խաչատրյանի,  անհասկանալի է այդ պետության քաղաքականությունը նույնիսկ սեփական ժողովրդի հանդեպ. «Իրանն էլ այս պահին բարիդրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և հավանաբար չի ուզում փչացնել Մոսկվայի հետ իր հարաբերությունները՝ արձագանքելով նրա պատասխանատվության գոտում տեղի ունեցողին»։

Դիտարկմանը, թե դա նաև Իրանի շահերի դեմ է, որովհետև կարծիք կա, որ Լաչինի միջանցքը փակվել էր «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար, Արբակ Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն իրեն կարող է այսօր, այս ահռելի մեծ պատժամիջոցների պայմաններում, իրեն թույլ տալ Իրանին հակադրվելու ճոխություն և համաձայնի «Զանգեզուրի միջանցքին» կամ ստիպի, որ նման միջանցք տրամադրվի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում