Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը․ մրցումային վերջին օրը Հայաստանը երկամարտի ևս մեկ մեդալ է նվաճել։

Գերծանր քաշայինների պայքարում գյումրեցի 23-ամյա ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ (215+246) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին և բրոնզե մեդալ նվաճել։ Վարազդատ Լալայանը նաև 1 փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ հաջող կատարելով բոլոր 3 մոտեցումները և վերջնարդյունքում գրանցելով 215 կգ արդյունք։

Լալայանը երկամարտում 1 կգ-ով է զիջել արծաթե մեդալը նվաճած Գոռ Մինասյանին, որը ներկայացրել է Բահրեյնը։ Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը և կարիերայում երրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 466 կգ (215+251) արդյունքով։

Միջազգային մրցումներում գերծանր քաշային կարգում իր նորամուտն է նշել նաև Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ 425 կգ (190+235)։

Գերծանր քաշայինների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում երկամարտի ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել 25-ամյա ծանրորդ Սամվել Գասպարյանը (102 կգ)։ Վերջինս, հանդես գալով A խմբում, երկամարտի 389 կգ (175+214 կգ) արդյունքով երրորդ տեղն էր զբաղեցրել՝ իր առաջին մեդալը նվաճելով աշխարհի առաջնություններում։ Պոկում վարժությունում ևս Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում