Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Լարսում խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն հայ-վրացական սահմանին են մնացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լարսի անցակետում մի քանի ամիս խցանման մեջ մնացած բեռնատարների հայ վարորդներն այժմ էլ հայ-վրացական սահմանային անցակետում են խցանման մեջ հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը Բագրատաշենի անցակետը հատել փորձող հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ արդեն երրորդ օրն է, ինչ չեն կարողանում հատել Բագրատաշեն-Սադախլո անցակետը:

«3 օր է, ինչ վրացական կողմում եմ՝ վրացական Շուլավեր գյուղի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Մեզ ասում են, որ «տամոժնիայի» հայկական կողմում այնքան շատ են հերթերը, որ մեքենաների թողունակությունը բավական դանդաղ է իրականացվում: 2-3 ամիս հերթերի, խցանումների մեջ ենք մնացել: Սոված, ծարավ, առանց կենցաղային տարրական պայմանների օրեր ենք անցկացրել, հիմա էլ, փաստորեն, եկել ու այստեղ ենք մնացել, որովհետեւ մեր հայրենակիցները ալարում են մի քիչ արագ աշխատել, արագ կազմակերպել ամեն ինչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց բեռնատարի վարորդներից մեկը՝ նեղսրտելով, որ սա պետության վերաբերմունքի մասին է վկայում:

Մեր զրուցակիցը վորդովված նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիները պետության համար իսկապես արժեք ներկայացնեին, ապա իշխանություններն ամեն բան կանեին, ամեն ջանք կգործադրեին, որ 2-3 ամիս անմարդկային պայմաններում գոյատեւած մարդիկ օր առաջ տուն հասնեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում