Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Դիտորդների թեման՝ առկախ. Կլաարը անհանգստությունն է հայտնել Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ անկախ ալիևյան, այսպես կոչված, «էկոակտիվիստներ» ակցիայի այս փուլի ելքից, թշնամական երկիրն անընդհատ սադրանքների է դիմելու՝ իր նախապայմանների կատարմանը հասնելու համար: Այնպես որ, ցանկացած պահի պետք է պատրաստ լինել նոր սադրանքների ու հանցագործությունների: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին օրերին ՀՀ իշխանությունները քննարկում են հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության հարցի հետ կապված նոր գործիքակազմ կիրառելու հնարավորությունը։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ իշխանությունները նախատեսում են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ սահմանին դիտորդներ տեղակայելու առաջարկով: Ավելին, կան տեղեկություններ, որ այս թեմայով ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որը չի հրապարակայնացվել ու հանրայնացվել։

Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ դիտորդական առաքելության հետ կապված օրերս հանգամանալից քննարկում է տեղի ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Կլաարը ՀՀ իշխանություններին տեղեկացրել է, որ առաքելությունը դուրս է գալու հայ-ադրբեջանական սահմանից, իսկ նոր առքելության թեման դեռևս «հում» է։

Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, Կլաարին իր անհանգստությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դիտորդների հեռանալը լուրջ քննադատության առիթ է հանդիսանալու հանրության շրջանում և թուլացնելու է ԵՄ դիրքերը բանակցային գործընթացում։ Մեր տեղեկություններով, Կլաարը պնդել է, որ ներկայումս ԵՄ-ն առաջ է գնում այդ մոտեցմամբ. նա անորոշ ձևակերպմամբ առկախ է թողել նաև նոր առաքելություն ուղարկելու թեման։

Հավելենք, որ, ըստ տեղեկությունների, ԵՄ դիտորդները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակ հատվածում երեկ դիտարկումներ են իրականացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում