ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամերիկացի հրահանգիչների կողմից ուկրաինացի զինծառայողների պատրաստման ծրագրի ընդլայնման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի զինվորներն ու սպաները ոչ միայն կսովորեն վարվել հատուկ սպառազինության հետ, որն ԱՄՆ-ն արդեն տրամադրում է ուկրաինական կողմին, այլև կմասնակցեն համատեղ մարտավարական զորավարժությունների։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Պատրիկ Ռայդերը:
Նրա խոսքով՝ դասընթացներին, որոնք, ինչպես սպասվում է, Գերմանիայում կտեղակայվեն հունվարին, ամեն ամիս կմասնակցի մոտ 500 ուկրաինացի զինվորական: