Բնապահպան ակտիվիստներին որպես մարդու իրավունքների ոտնահարման պատրվակ օգտագործելը զուտ ցինիզմ է։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Հայ-գերմանական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը։
«Ձմռան կեսին հազարավոր մարդկանց էներգիայից և սննդից զրկելը նշանակում է գազն ու սնունդը որպես զենք օգտագործել։ Գերմանիան և ԵՄ-ն պետք է մեծացնեն ճնշումը»,- գրել է նա։
#Umweltaktivisten zum Vorwand für Menschenrechtsverletzungen zu nehmen, ist purer Zynismus. Mitten im Winter tausende Menschen von Energie- und Nahrungsversorgung abzuschneiden, bedeutet #Gas und Nahrung als Waffe zu nutzen. Deutschland und die EU müssen den Druck erhöhen! https://t.co/3BfVVykV1C
— Till Mansmann (@TillMansmann) December 16, 2022