Ռուսաստանը չուներ մոտիվացիա սրել իրավիճակը Լաչինի միջանցքում:«Առաջին լրատվականք-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, Հարավային Կովկասի երկրների փորձագետ Անդրեյ Արեշևը:
Քաղաքագետը առաջարկում է փաստեր ներկայացնել, որ Լաչինի միջանցքը փակվել է ռուս-ադրբեջանական պայմանավորվածությամբ. «Մոսկվային դա պետք չէր: Եկեք ամեն ինչ Ռուսաստանի վրա մի բարդեք, Մոսկվան անում է այն, ինչ կարողանում է»:
Քաղաքագետը նաև կարծում է, որ ռուս խաղաղապահները ուժ չեն գործադրի միջանցքը բացելու համար. դա հակառակ արդյունքը կունենա: