Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Նոր ինտրիգ միջանցքի ֆոնին. Բրիտանացի գլխավոր հետախույզը Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին, որն այցելել է Հայաստան: Թվում է, որ այս նախադասությունից հետո ավելորդ է որևէ բան, քանի որ հանրային շրջանակները առատորեն կապահովեն դրա շարունակության ամենատարբեր վարկածներ, հավանականից մինչև ամենաերևակայական ու անհավանական:

Առաջինը, որ ուշադրության է արժանանում բրիտանական հետախուզության ղեկավարի այցի առումով, թերևս այն է, որ դա տեղի է ունենում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի ֆոնին: Իսկ բանն այն է, որ տեղեկատվական դաշտում այդ իրավիճակին առնչվող հանգամանքները իրենց հերթին առնչվում են նաև Բրիտանիային: Բանն այն է, որ Լաչինի միջանցքի փակման «պատճառ» դիտարկվում է Արցախում գործող հանքարդյունաբերությունը: Իսկ եղած տեղեկությունների համաձայն, որոնց աղբյուր են նաև լրագրողական միջազգային հետաքննությունները, Ադրբեջանի նախագահ Կաշենի հանքավայրը վաճառել է բրիտանական ընկերության և այժմ այդ իսկ պատճառով դրել է այն Արցախից խլելու պահանջ:

Սա ընդհանուր առմամբ, իհարկե, ինչի ներքո սակայն կա գուցե թե չափազանցվող, կամ գուցե անհայտ մի շարք մանրամասների ամբողջություն:
Փաստ է այն, որ Լաչինի միջանցքի շուրջ սրված «բնապահպանական» ճգնաժամի ֆոնին Հայաստան է ժամանում աշխարհում ամենախոհրդավորներից և հզորներից մեկը համարվող, բրիտանական գաղտնի հետախուզության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը: Շատ հավանական է, որ նրա այցը ռեգիոնալ է, կամ առնվազն Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: Կասկած չկա թերևս, որ այցը հագեցած է լինելու հարցերի լայն օրակարգով, եթե անգամ բուն առիթը առնչվի հանքարդյունաբերության խնդիրերին առնչվող բրիտանական շահերի հետ: Ճյուղավորումը և փոխկապակցվածությունը անկասկած լինելու է առավել ընդգրկուն, քան զուտ Կովկասյան ռեգիոնի սահմանները:

Չի բացառվում, որ ինչպես ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ռիչարդ Բըրնսի այցի պարագայում, Ռիչարդ Մուրի այցը «լուսաբանվում» է միայն Հայաստանի մասով, քանի որ Երևանն ինչպես այն ժամանակ, այս դեպքում ևս ի տարբերություն Թբիլիսիի և Բաքվի՝ չի համաձայնել չհանրայնացվոող այցի ձևաչափին:

Սա իհարկե գուցե տեխնիկական մանրամասն է: Հետաքրքիր կլինի նաև այն, թե արդյո՞ք Երևանը Մուրի առաջին կանգառն է, թե՞ նա այստեղ է ժամանում Բաքվից: Իհարկե փաստ չէ նաև, գոնե առայժմ, որ նա ընդհանրապես Երևանից բացի լինելու է այլ մայրաքաղաքում: Միաժամանակ պետք չէ բացառել և այն, որ բրիտանական հետախուզության ղեկավարը կովկասյան ճամփորդության ընթացքում եղել է, կամ կլինի նաև Թուրքիայում: Առավել ևս, որ Թուրքիան Մուրի կենսագրության, նվազագույնը հայկական դիտանկյունից ամենահետաքրքրական էջերից մեկն է: Մինչև ՄԻ-6-ի ղեկավարի պաշտոնին նշանակվելը, այսպես ասած կադրային հետախույզ և դիվանագետ Մուրը 2014-2017 թվականներին եղել է Թուրքիայում Բրիտանիայի դեսպանը: Ըստ միջազգային մամուլի՝ նա բավականին մտերիմ հարաբերություն ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Փաստ է, որ 2016-ի հուլիսյան հայտնի հեղաշրջման փորձից հետո նա եղել է թերևս միակ արևմտյան դիվանագետը, որը աջակցություն է հայտնել Էրդողանին:

Բրիտանական հետախուզության ղեկավարի պաշտոնին Ռիչարդ Մուրը նշանակվել է 2020 թվականին, երբ դեսպանի առաքելությունն ավարտելուց հետո երկու տարի աշխատում էր արտգործնախարարությունում:

Հարկ է նկատել, որ Բաքվի մամուլը բավականին ոգևորությամբ էր արձագանքել Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղոկավարի պաշտոնին Ռիչարդ Մուրի նշանակմանը, հաշվի առնելով նաև հենց նրա աշխատանքային գործունեության թուրքական հետագիծն ու Էրդողանի հետ մտերմության հանգամանքը: Ռիչարդ Մուրը ՄԻ-6-ի ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2020 թվականի հոկտեմբերին, փաստորեն 44-օրյա պատերազմի օրերին: Ուշադրության արժանի է թերևս նաև այն, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ին եղավ տեղեկություն, որ ՄԻ-6-ի ղեկավար Մուրը այցելել է Անկարա և հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, դրա ընթացքում քննարկելով նաև ղարաբաղյան պատերազմը, որն այդ պահին կանգ էր առել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում