Wednesday, 12 06 2024
-
00:55
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին

Ֆասթ Բանկ․ դեպի նոր հնարավորություններ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» Ունիվերսալ  վարկային կազմակերպությունը տարիների նվիրումի ու եռանդուն աշխատանքի արդյունքում այլևս բանկ է։ Դեկտեմբերի 14-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆասթ Բանկի  պաշտոնական շնորհանդեսի ինքնատիպ միջոցառումը, որին ներկա էին Կենտրոնական բանկի ղեկավարները, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, գործընկերները: Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ջազային մեներգչուհի, Գրեմմի եռակի մրցանակակիր՝ Դի Դի Բրիջուոթերը։

Պաշտոնական շնորհանդեսի ժամանակ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես 29 տարի առաջ ծնվեց բանկ հիմնադրելու երազանքն ու թիմի երկարատև, նպատակասլաց աշխատանքի արդյունքում իրականություն դարձավ․ «Ֆասթ ընկերության ստեղծման գաղափարը շատ պատահական, բայց միևնույն ժամանակ ճիշտ որոշում է եղել մեզ համար։ 1993թ դեկտեմբերին կատարեցինք մեր առաջին ներդրումը և գնեցինք Աբովյան 37 հասցեում գտնվող տարածքը։ Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում բոլորիս կյանքը, և բանկերը բացառություն չեն։ Հանդիսանալով Հայաստանի IT ոլորտի ամենախոշոր ՝ Սոֆթկոնստրակտ ընկերության հիմնադիրներ, պարզապես չէինք կարող մեր փորձառությունը և գիտելիքը  չփոխանցել և չկիրառել Ֆասթ Բանկի հետագա զարգացման գործընթացում։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տեխնոլոգիաները, շուկայի մասնակիցները և կարգավորող մարմինները միավորվում են, հաջորդում  են հեղափոխական նորարարություններն ու աճը: Հուսով եմ, որ վաղվա մեր բանկերը դա իրականություն կդարձնեն»։

Ընկերությունն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել և ներկայանալու է նոր խոսքով, նոր մոտեցմամբ։ Փոխվել է ընկերության տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Ռեբրենդինգի արդյունքում բանկի ամբողջությամբ թարմացվող 29 մասնաճյուղերը կհամապատասխանեցվեն թվային բանկի օրակարգին և որոշ ժամանակ անց նորարարական լուծումների շնորհիվ կապահովեն հաճախորդների բարձրորակ սպասարկումը։

Կարևոր փոփոխության մասին հայտարարելով, Ֆասթ Բանկի ղեկավար կազմը նշեց, որ ֆինանսական ոլորտում ունեցած 28 տարվա փորձը, գիտելիքները, ձեռք բերած հմտություններն ու հաճախորդների մեծ բազան պարտավորեցնող են ու հենց այդ փորձի, տարիների ընթացքում ձեռք բերած վստահության արդյունքում՝ շուտով նոր ասելիքով կներկայանան հայաստանյան ֆինանսական շուկայում։

Ընկերության նպատակն է Ֆասթը դարձնել ոչ միայն Հայաստանում լավագույն թվային բանկ, այլ նաև փորձել ընդլայնվել՝ Ֆասթ բրենդը դարձնել համաշխարհային  FinTech ընկերություն  և հանրահայտ բրենդ։ Այդ նպատակի հիմքում դեռևս 8 տարի առաջ դրված էր Ֆինկոնստրակտ ընկերության հիմնումը, որպես բանկային և վարկային ծրագիր ստեղծող ընկերությունը։ Ֆասթ ընկերությունը հանդես է  գալիս նաև Անգլիայում և Ուկրաինայում որպես վարկային կազմակերպություն։ Շնորհանդեսի միջոցառման ժամանակ նշվեց նաև որ անգլիական Ֆասթը  դիմել է Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկին՝ EMI (Էլեկտրոնային փողերի ինստիտուտի) փոխանցումների և բանկային հաշիվների սպասարկման գործարքների իրականացման լիցենզիա ստանալու  նպատակով։

Բանկի համաշխարհային էքսպանսիան այսքանով չի սահմանափակվելու։ Ընկերությունը շարունակելու է նվաճել նորանոր շուկաներ՝ հասնելով հաջողությունների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում