Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Կոտայքի մարզ: Ջրվեժ համայնքում գտնվող «Կանաչ արահետ» գյուղատնտեսական աջակցության ՀԿ-ի դիմաց վարչապետի տինոջը դիմավորել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ջրվեժ համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը և «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:

2004-ին ստեղծված հասարակական կազմակերպության նպատակը գյուղերի ու գյուղատնտեսության զարգացումն էր: Հիմադրման օրից ի վեր կազմակերպությունը օգնում է ֆերմերներին արտադրել բարձորակ, բարձրարժեք ու մրցունակ գյուղմթերք, և դա անում են ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ստեղծման ու զարգացման միջոցով: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է տարածքում, ծանոթացել տեղում աճող բուսատեսակներին, որոնց թիվն անցնում է 200-ը:

«Կանաչ արահետի» սկզբունքներից է կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով նպաստել գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, և դա անում են կրթական, ներդրումային ծրագրերով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Իրականացնում են նաև բնապահպանական ծրագրեր, ապացուցելով, որ բնությունը պահպանելով ևս կարելի է եկամուտ ստանալ: Տարածքում աճեցնում են էնդեմիկ և վերացման եզրին հայտնված բուսատեսակներ` զանգեզուրյան ալոճ, տանձերի վերացող տեսակներ և այլն:

«Կանաչ արահետի» հաջողած ծրագրերից է ամեն տարի անցկացվող Բերքի փառատոնը, որը համախմբում է հարյուրավոր գյուղատնտեսների, գործարարների, ապահովում հարթակ՝ ուղիղ կապ հաստատելու և բարձրորակ գյուղմթերք վաճառելու համար: Բերքի տոնը հենց այս տարածքում է անցկացվում, Նունե Սարուխանյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տաղավարները, ուսուցման կենտրոնը:

«Կանաչ արահետում» ուշադրություն են դարձնում ամեն դետալի` հողատեսակից մինչև տարածքի խոնավության աստիճան ու լուսավորություն: Կազմակերպության ջանքերով Արցախի տարբեր բնակավայրերում 51 ջերմոց է կառուցվել, որպեսզի բարձրարժեք գյուղատնտեսությունը այդտեղ ևս զարգանա:

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե արդյոք կայուն ու բարձրարժեք գյուղատնտեսությունը տարածվա՞ծ է գյուղական համայնքներում: Նունե Սարուխանյանի խոսքով՝ տարեցտարի խելացի գյուղատնտեսությունը` ժամանակակից տեխնոլոգիաներով ու բարձրարժեք բույսերով, տարածում է գտնում ֆերմերների շրջանում, իրենք էլ կիսվում են փորձով ու գիտելիքով:

«Կանաչ արահետը» Կոտայքում, Տավուշում և Շիրակում հիմնել է «Ուսուցման կանաչ կենտրոններ», որոնք աշխատում են տվյալ համայնքների հետ, դասընթացներ կազմակերպում: Նպատակ ունեն նման ուսուցման կենտրոններ հիմնել բոլոր մարզերում:

Նույն համայնքի Կամարիս գյուղում Աննա Հակոբյանն այցելել է «Ռոք բերի» հատապտուղների արտադրամաս, տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել արտադրամասում, ծանոթացել գործունեությանը:

Ծնվելով ու մեծանալով գյուղում՝ Ալեքսանը ծանոթ էր գյուղերի խնդիրներին, որոշել էր իր ներդրումը հենց գյուղատնտեսության մեջ կատարել: Նպատակը նոր տեխնոլոգիաների միջոցով ջերմատնային տնտեսության զարգացումն էր, բարձրորակ արտադրանք ստանալն ու աշխատատեղեր հիմնելը: 2018-ին հիմնած ջերմատունն այժմ 11 հա տարածք է զբաղեցնում, Ալեքսան Առաքելյանը 13.5 մլն եվրո ներդրում է կատարել, ստեղծել մի քանի հարյուր աշխատատեղ, աճեցրել բարձրորակ արտադրանք, որի 95 տոկոսը արտահանվում է Ռուսաստան, մնացած մասը Հայաստանում է սպառվում:

Առաքելյանը նպատակ ունի ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Վստահ է, որ այս ջերմոցները տեխնիկական հագեցվածությամբ գերազանցում են եվրոպական ջերմատների 80 տոկոսին: Առաջին փուլով 5 հա ելակի ջերմատուն են հիմնել, որը ընկերության գլխավոր արտադրանքն է: Բերքը բիոլոգիապես մաքուր է, քանի որ աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, ընկերությունում քիմիկատները բացառել են 95 տոկոսով, իսկ վնասատու միջատների դեմ պայքարում են գիշատիչ միջատներով` բնության օգնությամբ:

Ընկերության հիմնադիրը վարչապետի տիկնոջը ներկայացրել է արտադրական ամբողջ ցիկլը, ավտոմատացված կառավարման համակարգը: Ալեքսան Առաքելյանը վստահեցրել է, որ վերջին ամիսներին սպառումն ավելացել է 5 անգամ: Հիմա մտածում են նոր սորտեր ներմուծելու մասին, պետք է աճեցնել այնպիսի սորտեր, որոնք եկամտաբեր են և միաժամանակ հասանելի շատերին` Աննա Հակոբյանին առաջիկա պլաններն է ներկայացրել Ալեքսան Առաքելյանը:

Հիմա պետության հետ քննարկում են օդային ճանապարհով հատապտուղ արտահանելու հնարավորությունը, քանի որ ցամաքային ճանապարհով արտահանելը պարբերաբար խնդիրներ է առաջացնում:

Աննա Հակոբյանն առաջարկել է մի քանի գործարարներով սեփական բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու հնարավորությունը ևս դիտարկել:

Բացի ելակի ջերմատներից, ընկերությունը ունի հապալասի 2 հա ինտենսիվ այգի, աճեցնում են նաև մոշ, ազնվամորի, հաղարջ, կոկռոշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում