Դեկտեմբերի 16-ին, ժամը 11։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։54-ին, մարվել՝ 11։59-ին: Այրվել է «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան: