Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով կդառնա աշխարհի չեմպիոն․ Կախնատեսումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Ֆրանսիա-Արգենտինա խաղում կողմերի հնարավորությունները գնահատվում են միանգամայն հասավար։ Մասնավորապես, խաղի հիմնական ժամանակում թե Արգենտինայի և թե Ֆրանսիայի հաղթանակի համար սահմանված է 2․86 գործակից։ Թե Արգենտինայի և թե Ֆրանսիայի չեմպիոն դառնալու գործակիցն էլ 1․95 է։ Նշենք, որ ինչպես Արգենտինան, այդպես էլ Ֆրանսիան պատմության ընթացքում աշխարհի չեմպիոն են դարձել երկու անգամ։ Արգենտինան՝ աշխարհի գավաթը նվաճել է 1978 և 1986, իսկ Ֆրանիսիան՝ 1998 և 2018 թվականներին։ Արգենտինայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել 5 անգամ, որոնցից 3-ում պարտվել է։ Ֆրանսիայի ազգային թիմը Մունդիալի եզրափակիչներին մասնակցել է 3 անգամ որոնցից միայն 1-ում է պարտվել։ 2006 թվականին ֆրանսիացիները Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակչում հետխաղային 11 մետրանոցներով զիջել էին Իտալիային։

Ինչևէ, եզրափակիչից խաղին ընդառաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է, որ չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը։ Մասնավորապես, ընկերությունը Արգենտինայի հաղթանակը գնահատել է 53 տոկոս, Ֆրանսիայի հավաքականինը՝ 47 տոկոս։ Ի դեպ, Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա-Բրազիլիա, Նիդեռլանդեր-Արգենտինա, Մարոկկո-Պորտուգալիա և Անգլիա-Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները։ «Իմ համոզվմամբ, մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինայի հավաքականը խաղից խաղ առաջադիմում է։ Կարծում եմ՝ պազր է, որ մեր մրցակիցը մի թիմ է, որին հաղթելը հեշտ չի լինելու։ Կարծում եմ նաև, որ Արգենտիայի հավաքականը զիջում է Ֆրանսիային հուսալիությամբ և թիմային խաղով։Ես սպասում եմ Ռաբիոն խաղադաշտ վերադառնալուն։ Ճիշտ է Մարոկկոյի դեմ մենք լավ խաղացինք, բայց հավաքականի կազմից շատ բան է կախված։ Ես կարծում եմ, որ մենք հաղթելու ենք, և որ եզրափակիչում բավականին շատ գոլեր են լինելու։ Ավելի ստուգ իմ կարծիքը կհայտնեմ կիրակի առավոտյան»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջինս մտադիր է ներկա լինել նաև աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ի դեպ, Ֆրանսիայի նախագահը ցանկանում է Դոհա մեկնել հավաքականի կազմից վնասվածքների պատճառով դուրս մնացած ֆուտբոլիստների հետ։ Նրանց թվում են Քարիմ Բենզեման, Պոլ Պոգբան, Կրիստոֆեր Նկունկուն եւ Նգոլո Կանտեն։ Այսօր հայտնի դարձավ, որ Լեհաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչի խաղը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Շիմոն Մարցինյակը:

Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին ու Տոմաշ Լիստկևիչը: «Ես հիանալի խաղ եմ ակնկալում։ Արգենտինան և Ֆրանսիան երկու հիանալի թիմեր են, որոնք շատ լավ ֆուտբոլիստներով են համալրված։ Մենք արդեն աշխատել ենք երկու թիմերի մասնակցությամբ խաղերում, նրանք մեզ ճանաչում են։ Սա մեզ համար մեծ արժանիք է, և մենք կփորձենք օգտվել դրանից։ Ամեն ինչ կանենք, որպեսզի խաղից հետո մրցավարների մասին ոչ մի խոսք չասվի»,- նշել է Մարցինյակը։ Ինչևէ, վերհիշենք թե ինչ ճանապարհ են անցել եզրափակչի մասնակցիները Մունդիալ-2022-ում։ Արգենտինայի հավաքականն առաջին տուրում սենսացիոն պարտություն էին կրել, 1։2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային։ Երկրորդ տուրում Լիոնել Սկալոնիի թիմը 2։0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի նկատմամբ, որոշ շափով դուրս գալով ծանր իրավիճակից։ Խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան նույն հաշվով հաղթել էր Լեհաստանին և C խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը։1/8-րդ եզրփակչում Արգենտինան 2։1 հաշվով առավելության էր հասել Ավստրալիայի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Արգենտինան հետխաղային 11 մետրանոցներով պայքարից դուրս է թողել Նիեդռլանդներին, իսկ կիսաեզրափակչում 3։0 հաշվով առավելության հասել Խորվաթիայի նկատմամբ։

Աշխարհի գործող չեմպիոնը կիսաեզրփակչում 2։0 քաշվով առավելության էր հասել Մարոկկոյի նկատմամբիսկ մինչ այդ 2։1 հաշվով հաղթել էր Անգլիային։ Քառորդ եզրափակչում Դիդիե Դեշամի գլխավորած հավաքականը հայտնվել հայտնվել էր Լեհաստանի նկատմամբ 3։1 հաշվով տարած վստահ հաղթանակի արդյունքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային թիմն առաջին տուրում 4։1 հաշվով Ավստրալիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 2։1 հաշվով առավելության էին հասել Դանիայի նկատմամբ ապահովելով առաջին հորիզոնականը։ Երրորդ տուրում Դիդիե Դեշամի թիմը 0։1 հաշվով պարտվել էր Թունիսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում