Արցախում ուսումնական պրոցեսը գրեթե խաթարված է, գնալով իրավիճակը ավելի վատ հետևանքներ կունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի պետական համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանը:
Սարգսյանի փոխանցմամբ` Արցախի պետհամալսարանն ավելի բարվոք վիճակում է, քան մանկապարտեզներն ու դպրոցները. «Արցախի պետհամալսարանի երկրորդ մասնաշենքը ջեռուցվում է, որը նաև եկող շաբաթվանից կտրամադրվի նաև ավագ դպրոցներին»:
Սարգսյանը նշեց, որ մի իրավիճակում ենք, որ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունն անհրաժեշտություն է: