Saturday, 10 06 2023
01:07
«Ինտերը» չնվաճեց ՉԼ-ի գավաթը. Մխիթարյանը մասնակցեց խաղին
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

Պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ. դատավորների հկ-ները դիմում են միջազգային հանրությանը

Արցախի Հանրապետության ԼՂՀ դատավորներ հասարակական կազմակերպության և ՀՀ դատավորների միության ՀԿ նախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից օրեր շարունակ Լաչինի միջանցքը փակ պահելու խնդրին: Այս մասին տեղեկանում է տարածած հաղորդագրությունից, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սույնով ահազանգում ենք Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի մասին։ Դեկտեմբերի 12-ից առավոտյան ժամը 10:30-ից ադրբեջանական ուժերը բնապահպանների անվան տակ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Շուշի-Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև, որի արդյունքում դադարեցվել է նաև Արցախի գազամատակարարումը:

Որպես հետևանք Արցախի Հանրապետության 120 000-ից ավելի խաղաղ բնակիչներ կանգնել են հումանիտար աղետի շեմին, վտանգվել է Արցախի բժշկական հաստատությունների, կոմունիկացիաների, այլ կառուցակարգերի բնականոն գործունեությունը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները։ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարման դադարեցումը, Լաչինի միջանցքը փակելը հանգեցրել են Արցախի հազարավոր մարդկանց՝ այդ թվում երեխաների, ծերերի, հաշմանդամների միջազգայնորեն ընդունված և ճանաչված կյանքի, ապրելու, ազատ տեղարժվելու իրավունքների զանգվածային ոտնահարմանը։

Վերը նշված գործողությունները չեն կարող այլ կերպ մեկնաբանվել, քան Ադրբեջանի տասնամյակներով ձևավորված հայատյաց միասնական քաղաքականության բաղկացուցիչ մաս, որը հայ ազգի հանդեպ էթնիկ ու կրոնական հատկանիշով անհանդուրժողականության և ատելության քարոզչության ակնհայտ դրսևորում է:

Դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ՄԱԿ, ԵԽ անդամ պետությունների և պահանջում ենք հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախի հումանիտար աղետը կասեցնելու ուղղությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում