Արցախը համաշխարհային քաղաքականության զոհ է դառնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փաստաբան, «Ճշմարտություն և արդարություն» կենտրոնի համահիմնադիր Միլենա Մաիլյանը:
Մաիլյանի խոսքով` ԱՄՆ-ն հստակ ուզում է դեր ունենալ Հարավային Կովկասում, բայց ամենամեծ ուշադրությունը ՌԴ-ի վրա է. «ԱՄՆ-ի ուշադրությունը ոչ թե Արցախն է, Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ Ռուսաստանի ազդեցության թուլացումը: ԱՄՆ-ում կա դիտարկում, որ Նահանգների դերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները մեղմացնելու հարցում ավելի մեծ է: Չենք կարող միայն զոհի դերով հանդես գալ, պետք է ԱՄՆ շահերից բխող հստակ օրակարգ ձևավորել: ԱՄՆ-ն Հայաստանին չի ասում` մեզնից ինչ եք ուզում, այլ հետաքրքրվում է` որն է ձեր պահանջը»: