
Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Ա․Տ -ի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խորեն Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ, իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է․ նա եղել է սթափ։