Հղում անելով Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերին` ամերիկյան The New York Times-ը գրում է, որ Լիբիայի նախագահը խիստ կախվածության մեջ է իր մերձավոր շրջապատից: Դրա մեջ է նաև նրա 38-ամյա ուկրաինուհի բուժքույրը` շքեղ շիկահեր Գալինա Կոլոտնիցկայան, որն արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է նախագահի մոտ: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, Քադաֆիի առողջությամբ զբաղվում են ուկրաինուհի միանգամից 4 բուժքույրեր, սակայն Կոլոտնիցկայայի նկատմամբ Լիբիայի առաջնորդն ունի ամենամեծ վստահությունը, և նա ուղեկցում է Քադաֆիին բոլոր այցելությունների ժամանակ: Փաստաթղթերը հայտնում են նաև, որ Կոլոտնիցկայան այն աստիճան «կարևոր է» Քադաֆիի համար, որ երբ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ դեսպանատունն ուշացումով էր վիզա տրամադրել Կոլոտնիցկայային, Քադաֆին հատուկ ինքնաթիռ էր ուղարկել նրա հետևից: