ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի առաջնորդների հանդիպում, իսկ մինչ այդ՝ ՊՆ, ԱԳՆ և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպում:
«Ես բացատրեցի ևս մեկ բան, որ մենք ցանկանում ենք քայլ կատարել՝ որպես Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ միություն։ Դրա համար նախ պետք է հանդիպեն մեր հետախուզական ծառայությունները, ապա պաշտպանության նախարարներն ու արտգործնախարարները։ Նրանց հանդիպումներից հետո արժե հավաքվել առաջնորդներով: Ես դա առաջարկել եմ պարոն Պուտինին, և նա դրական է վերաբերել դրան։ Այսպիսով, մենք կսկսենք հանդիպումների շարք»,-նշել է Էրդողանը։