Tuesday, 23 04 2024
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները

Զախարովան բացահայտո՞ւմ է, թե՞ ծածկում. Լաչինի միջանցքի արգելափակման պատճառն ու առիթը

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ ՌԴ ՊՆ-ն եւ ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու համար։ Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան: Ստացվում է, որ ըստ Զախարովայի, Լաչինի միջանցքը փակվել է, որովհետեւ կան տարաձայնություններ հանքերի շահագործման վերաբերյալ: Սա իհարկե ֆորմալ պատճառի արձանագրում է՝ նվազագույնը: Այսինքն, Լաչինի միջանցքը փակվել է բնապահպանական պատրվակով: Բայց, պատճա՞ռն է դա, այսինքն հանքերը պատճառ են, թե առիթ, այդուհանդերձ բաց է, համենայն դեպս, եթե դիտարկենք նաեւ Երեւանի գնահատականը:

Համենայն դեպս, պաշտոնական Երեւանի ուղղակի, թե անուղղակի մատուցմամբ ստեղծվում է տպավորություն, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է «Զանգեզուրի միջանցքի» պահանջով: Ընդ որում, դրա մասին թերեւս խոսում է եւ այն, որ այդ «միջանցքի» վերաբերյալ հերթական անգամ խոսեց Ալիեւը այս օրերին՝ ելույթ ունենալով Թուրքմենստանում Թոււրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ Վեհաժողովի ընթացքում, որի առանցքում գազային թեման էր, թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու թեման: Եվ այն, որ Ալիեւը դարձյալ խոսեց «միջանցքի» մասին, թերեւս պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը փորձեց այդ հավակնությունը մատուցել Եվրոպայի համար անհրաժեշտ գազի փաթեթավորումով:

Միեւնույն ժամանակ, այն, որ բուն խնդիրը «միջանցքի» հավակնությունն է, թերեւս պարզ է դառնում այն հանգամանքից, որ Ադրբեջանը գնում է իսկապես առանցքային քայլի՝ Լաչինի միջանցքի արգելափակման եւ հումանիտար աղետի համար պատասխանատվության ռիսկի: Արդյո՞ք միայն հանքերի համար Ալիեւը կգնար այդօրինակ քայլի: Եթե այո, ապա դա նշանակում է, որ հանքերի շուրջ տարաձայնության կողմերը ոչ թե ադրբեջանական ու հայկական են, այլ շատ ավելի մեծ ու խոշոր: Իսկ դա դարձյալ բերում է այն եզրահանգման, որ հանքերը այդուհանդերձ բաղադրիչներից մեկն են, իսկ խնդիրը ունի շատ մեծ շրջանակ: Եվ ի վերջո, հարկ է նկատել, որ իրադարձությունների զարգացումը ծավալվեց այն բանից հետո, երբ Հայաստանում ՀԱՊԿ վեհաժողովի շեմին Պուտինը հեռախոսազրույց ունեցավ:

Ալիեւի հետ, հետո Երեւանում հանդիպեց Փաշինյանին, իսկ հետո Փաշինյանը հայտարարեց, որ ստացել է դրական ազդակ՝ երկաթուղու շինարարության առնչությամբ: Այդ դրական ազդակի ֆոնին սակայն, իրադարձությունը զարգացավ բոլորովին այլ տրամաբանությամբ, ու պատճառը գուցե ոչ թե հանքն է, այլ հանքի խնդիրը հետեւանք է այն խնդիրների, որ առաջանում են հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում, հաշվի առնելով նաեւ այն, որ հարցը բնականաբար նաեւ արտատարածաշրջանային հետաքրքրությունների առարկա է: Ռուսաստանն իհարկե չի խոստովանի, որ բուն առարկան հաղորդուղիներն են, եւ պետք է մնա «ֆորմալության» շրջանակում: Այդուհանդերձ, Արցախի եւ Հայաստանի հանրությունը մի կողմից իհարկե ամուր կանգնելով ստեղծված բարդ իրավիճակում իր շահերն ու անվտանգությունը պաշտպանելու դիրքում, այդուհանդերձ պետք է նաեւ հաշվետվություն պահանջի թե Արցախի, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունից, բավականին հստակ ասել, ի վերջո ո՞րն է խնդիրն ու ստեղծված իրավիճակի բուն պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում