Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը (սեյմ) չորեքշաբթի երեկոյան բանաձև է ընդունել Ռուսաստանին ահաբեկչությանն աջակցող երկիր ճանաչելու մասին։
«Լեհաստանի Սեյմը Ռուսաստանը ճանաչում է որպես ահաբեկչությանն աջակցող և ահաբեկչական մեթոդներ կիրառող պետություն», – ասված է փաստաթղթի տեքստում:
Բանաձում նշվում է, որ Ռուսաստանը ուղղակի պատասխանատվություն է կրում 2014 թվականի հուլիսին Մալայզիական ավիաուղիների (MH17 չվերթ) ինքնաթիռի կործանման և 2010-ի ապրիլին Սմոլենսկի մերձակայքում լեհական կառավարական օդանավի կործանման համար: