Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստները» փոխել են իրենց պահանջները։
Ըստ այդմ, «ակտիվիստները» պահանջում են.
Ղարաբաղյան տարածաշրջանի այն տարածքները, որտեղ հայեր են ապրում և տեղակայված է ռուսական խաղաղապահ միավորումը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից
Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, պետական սահմանապահ ծառայության, մաքսային պետական կոմիտեի վերահսկողությունը։
Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, սահմանել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և մաքսատան առանձին կետեր։