Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Հումանիտար աղետի շեմին ենք. ՌԴ-ն այսօր արձագանքել է, բայց առանց Ադրբեջանի անունը տալու  

Նախօրեին կառավարության շենքի մոտ ՀՀԿ-ն հանրահավաք է անցկացրել՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ ու ի աջակցություն արցախահայությանը։

Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ արցախահայերն ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին, ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում է:

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը: «Իրենք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ՝ դա նրանց չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները դժվարություններին ու արհավիրքներին դիմակայելու բացառիկ կամք են ցուցաբերել. «Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից»:

Այս առնչությամբ՝ Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք–ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի դիտարկմանը, նշեց. «Նախ ասեմ, որ այստեղ ոչ միայն իշխանությունն է, այլ ամբողջ ժողովուրդն է այս իրավիճակի շահառուն: Ճանապարհը փակելը, գազատարը փակելը հումանիտար աղետը բոլորիս է վերաբերում, և Արցախի իշխանությունները ամեն ինչ անում են որոշումներ կայացնելու միջոցով հարցը լուծելու համար: Բայց մյուս կողմից կան ադրբեջանական հորինված էկոպահապաններ, շինծու պահանջներ հանքերի շահագործման մասով: Արդբեջանը որևէ իրավունք չունի խառնվել Արցախի տնտեսական գործունեությանը։

Այստեղ շատ կարևոր են Արցախի իշխանությունների դիրքորոշումը, քայլերը, որոնք մենք իրականացնում  ենք այսօր»:

Արթուր Հարությունյանը նկատեց, որ շատ կարևոր է միջազգային արձագանքը այդ ամենին. «Այդ արձագանքը համարժեք չէ, միայն մտահոգությունների մակարդակով տրվող արձագանքներ են, որոնք չեմ կարծում՝  որևէ ձև ազդեցություն ունենան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի վրա։

ՀՀ իշխանության, ընդդիմության ներկայացուցիչները, բոլորն իրենց կապերով, շրջանակով պետք է արձագանքեն այս իրավիճակին: Սա արդեն հումանիտար աղետի է վերածվում, արդեն չորրորդ օրն է, ոչ սնունդ, ոչ վառելիք չի մտնում Արցախ, պահանջված պաշարներ չկան, եղած պաշարներն էլ խնայողությամբ են օգտագործվում: Փակվել են մանկապարտեզները, դադարեցվել են դասապրոցեսը»,-ասաց Արթուր Հարությունյանը:

Նա նկատեց, որ այսօր արձագանքել է Ռուսաստանը, բայց առանց Ադրբեջանի անունը տալու. «Խոսքը Լաչինի միջանցքի  մասին է, և սա, բնականաբար, հասցեագրվել է ՌԴ-ին, նա պետք է ամեն ինչ անի, որ Ադրբեջանը կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Չի կարող այսպես շարունակվել իրավիճակը:

Հումանիտար աղետի շեմին ենք, դրա համար կարծում եմ՝ ռուսական խաղաղապահ ուժերն էլ իրեն պարտականություններ էլ հստակ կատարեն»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում