Պարզ էր, որ Լաչինի միջանցքը դառնալու էր խաղաքարտ Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանը Լաչինի միջանցքի փակումը գազային քաղաքականության հետ կապելը ճիշտ չի համարում․ «Ադրբեջանը ուժեղ դիրքերում է, Հայաստանը այս ընթացքում չկարողացավ իրեն վերագտնել: ՀՀ իշխանությունը չի կարողանում ձևակերպել Հայաստանի ստրատեգիական տեսլականը: Հայաստանը չունի ստրատեգիական տեսլական, որն ամենամեծ նվերն է Ադրբեջանին: Նոր պատերազմը ուրվագծվում է, Հայաստանը պետք է արագ գտնի նոր ստրատեգիական պարտնյոր»: