Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը

Դեկտեմբերի 12-ին «Յուքոմ» ընկերության հովանավորությամբ Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Բուկինիստ 90» տոնակատարությունը և «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ը։

Այս տարի լրացել է Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութի գործունեության 90 տարին, ինչը եզակի ու կարևոր իրադարձություն է երկրի մշակութային կյանքում։ Այս տարիների ընթացքում, դիմակայելով բոլոր դժվարություններին, գրախանութը ոչ միայն չի փակվել, այլև կարևոր դեր է խաղացել սերունդների ձևավորման և կայացման գործում։

«Մտածեցինք, որ Հայաստանում քիչ կան այնպիսի մշակութային կամ բիզնեսային օբյեկտներ, որոնք ի սկզբանե իրենց ստեղծման օրից մինչեւ հիմա գործում են նույն պրոֆիլով, նույն գործն են անում: Դա մեր դեպքում Մաշտոցի 20 գրախանութն է, որը ստեղծվել է 1932 թ. եւ մինչեւ այսօր գործում է, ընդ որում՝ գործում է ավելի լայն մասշտաբով: Խորհրդային տարիներին այնտեղ 75 քմ-ի վրա էինք աշխատում, հիմա՝ ավելի քան 350 քմ-ի: Ժամանակին 4 աշխատակից կար, հիմա միայն այդ օբյեկտում 20 մարդ է աշխատում, իսկ ընդհանրապես «Բուկինիստ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 1997 թ., սկսել է 4 հոգով, այժմ Բուկինիստում աշխատում է 110 մարդ», – նշել է Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

Գրքի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվել էր 7 անվանակարգ («Տարվա ամենապահանջված գեղարվեստական գիրք», «Ոչ գեղարվեստական գիրք», «Մանկական գիրք», «Հայ հեղինակ», «Օտարագիր հայ հեղինակ», «Մանկագիր», «Հրատարակչություն») և մեկ հատուկ մրցանակ՝ «Լավագույն ընթերցող», որին, ի դեպ, արժանացել է «Յուքոմ» ընկերության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը՝ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար մեծ ծավալով մասնագիտական և գեղարվեստական գրականություն ձեռք բերելու համար։

Հանձնելով մրցանակը տարվա լավագույնը ճանաչված «Մանկական գիրք» անվանակարգի հաղթողին՝ «Յուքոմ» ընկերության ռազմավարական զարգացման տնօրեն Գագիկ Արզումանյանը նշել է․ «Կարծում եմ՝ մերօրյա Հայաստանում եզակի կլինեն այնպիսի հաստատությունները, որոնք անցել են ժամանակի փորձության միջով և ինը տասնամյակ շարունակ հայ հասարակությանն ուրախացրել են իրենց նվիրումով։ «Յուքոմ» ընկերության ընթերցասեր անձնակազմի և բաժանորդների կողմից շնորհավորում եմ «Զանգակ» հրատարակչությանը «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը հայ ընթերցողին մեսրոպատառ ներկայացնելու և զանգվածային հավանությանն արժանանալու համար»։

Հաղթողներին բացահայտելու չափանիշները պարզ էին ու անկողմնակալ։ Արձանիկները տուն են տարել մեկ տարվա կտրվածքով ամենաշատը վաճառված գրքերի ստեղծողները։ Անկողմնակալ լինելու համար Բուկինիստը մրցույթից հանել էր իր հրատարակած գրքերն ու դրանք ներառել միայն հեղինակներին վերաբերող անվանակարգերում, քանի որ այս դեպքում մրցանակ ստանում էր ոչ թե հրատարակչությունը, այլ գրողը։

Մրցանակաբաշխությունն ընդմիջվում էր համերգային կատարումներով: Ելույթներ են ունեցել Երևանի պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը, երգչուհի Տատյանա Հմայակյանն ու ջութակահար Պոլինա Շարաֆյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ տոնն ամբողջացրեց, երբ բեմ բարձրացավ և «Բուկինիստ»-ին շնորհավորեց՝ կատարելով իր հեղինակած «Երազ իմ, երկիր հայրենի» ստեղծագործությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում