ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարել են։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է ՝ հիմք ընդունելով երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Կարոյի Միքայելյանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝
1. Ստեփան Կարոյի Միքայելյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի դեկտեմբերի 15-ից համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։