Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, պատասխանելով ռուսական «ՏԱՍՍ» գործակալության թղթակցի հարցին, մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հույս ունենք, որ համապատասխան երկրները (Ադրբեջանն ու Հայաստանը) կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և քաղաքացիների խաղաղ կյանքին»,-ասել Է Վան Վենբինը: Այդ մասին հաղորդել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։