Wednesday, 22 03 2023
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում

Կայացել է «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակը և եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 14-ին Երեւանում կազմակերպել են «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը ։

Շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցան Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության I իրավական բարեփոխումների եւ մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Շնորհանդեսին հիմնական զեկույցով հանդես եկավ գրքի հեղինակը՝ Մեծ Բրիտանիայի Միդլսեքս համալսարանի Իրավունքի դպրոցի մարդու իրավունքների ոլորտի պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը: ««Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն հրատարակության արդիականությունը Հայաստանի համատեքստում» զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

«Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գիրքը համապարփակ կերպով ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավունքը եւ դատավարական ընթացակարգը:

Այն քայլ առ քայլ նկարագրում է, թե ինչպես պետք է գործեր ներկայացնել Եվրոպական դատարան` անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ նախնական դիմումի ներկայացումը, գործերի առաջնահերթությունների որոշումը, հաշտության համաձայնությունները, միակողմանի հայտարարությունները, պիլոտային վճիռները եւ գործերի հանձնումը Մեծ պալատի քննությանը:

Գրքի չորրորդ հրատարակությունը ներառում է Եվրոպական կոնվենցիայի նյութական իրավունքի վերաբերյալ թարմացված, մանրակրկիտ, հոդված առ հոդված բացատրությունները։

Գրքի հայերեն տարբերակի թարգմանությունը՝ Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպել է «Իրավունքի Եվրոպա Միավորում» կազմակերպությունը ․ գրքի հայերեն տարբերակի համախմբագիրներն են ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

Գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն իրականացրել է Անտարես հրատարակչությունը՝ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող եւ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության եւ արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում