Թուրքմենստանից և Ադրբեջանից Թուրքիա և հետագայում համաշխարհային շուկաներ բնական գազի մատակարարման շուրջ համագործակցությունը պետք է հիմնված լինի հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա։
Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Թուրքմենական առաջնորդի խոսքով՝ բոլոր երեք երկրները հանդես են գալիս համաշխարհային շուկաներ էներգակիրների մատակարարման համակարգված և բազմաչափ համակարգի ձևավորման օգտին: