Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը հայտնում է, որ Արցախում վիճակը սրված է․ «Մեքենաների շարժը պակասել է: Աշխատում է անհրաժեշտ քանակի տրանսպորտ: Արցախում խուճապ չկա, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում: Սա հիբրիդային պատերազմի շարունակություն է»:
Ավանեսյանը կարծում է, որ այս սադրանքով ճնշում են Հայաստանին, որ զիջումների գնա, բայց պետք է դիմանալ․ «Պետք է դիմանալ, չզիջել ու մեկ անգամ մերժել Ադրբեջանին: Ադրբեջանը ռուս-թուրքական տանդեմի ձեռքին գործիք է: Ռուսաստանի մատն էլ է խառը, բայց չի հաջողվի: Մեր փրկությունն է, որ եռակողմ հարթակից հարցը դուրս գա միջազգային հարթակ»: