Գրող, հրապարակախոս, Մարսելի Աբովյան վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է մշակեն ֆրանս-հայկական պրոեկտներ. «Հայաստանում պետք է ֆրանսիական շահը շահարկվի: Երբ մի պետության շահը խաթարվում է երկրորդ պետության վնաս կրելու արդյուքնում, տվյալ պետությունը ռեալ քայլեր կձեռնարկի»:
Խուրշուդյանը նաև կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակվի. «Եվրոպան ուզում է տեղում մասնակցություն ունենալ:Հայաստանը դեռ կաշկանդված է որոշումներ կայացնելու հարցում: Պետք է ունենալ ալտերնատիվ ուժ, ԵՄ դիտորդների ժամկետը պետք է երկարաձգվի, որպեսզի Հայաստանը ազատ լինի»: