Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար ռիսկեր են պարունակում: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին։
«ՄԹ-ն հույս ունի, որ Ադրբեջանը և Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,- գրել է նա: