Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չորեքշաբթի օրը հավատացյալներին կոչ է արել համեստորեն դիմավորել Սուրբ ծնունդը եւ խնայված գումարն ուղարկել ուկրաինացիներին:
«Լավ է տոներ նշելը։ Բայց եկեք մի փոքր կրճատենք ծախսերը: Եկեք ավելի համեստ տոնենք Սուրբ ծնունդը՝ ավելի համեստ նվերներով, և խնայածն ուղարկենք ուկրաինացի ժողովրդին, որը դրա կարիքն ունի»,- ասել է Ֆրանցիսկոսը։